Ինքնաբավության իսպառ բացակայությամբ դասական կնոջ օրինակ. «լեզվակռիվ»՝ ավագանու անդամների միջև
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն անդրադարձել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի՝ իր մասին արված ֆեյսբուքյան գրառմանը:
Նշենք, որ Աբգարյանն իր էջում հրապարակել է կադրեր հունիսի 24-ին կայացած ավագանու նիստից, որի ընթացքում վիճաբանություն էր տեղի ունեցել Թեհմինա Վարդանյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի միջև:
Ավագանու անդամը, մասնավորապես, գրել է. «Գտիր մեկ տարբերություն
Կամ ինչպես արագ փոխել տեղդ, երբ դիմացդ կանգնում ա առանց դիմակի մեկը»:
Այս հրապարակմանն իր էջում պատասխանել է Վարդանյանը՝ գրելով.
«Բնական համարելով տարիքային զեղումներն ու խնդիրները, չէի ուզում անդրադառնալ այս նկարին, այնուամենայնիվ, ասեմ, որ խորը կարեկցանք եմ զգում գործընկերոջս հանդեպ: Մանավանդ, կարդալով մեկնաբանությունները հասկանում եմ, ինչպիսին կարող է լինել ինքնաբավության իսպառ բացակայությամբ դասական կնոջ օրինակը: Ինչքան մաղձ կա... Ցավում եմ...
Ի դեպ, տեսնես Մարությանը նկատե՞լ է, որ ավագանու անդամներից մեկը անմիջապես իր դիմաց դիմակն իջեցրած նստած է: Չնայած, նրա խոսքը չի վախեցնում ու խորշում Մարությանին: Լռեցնելու խնդիր չունի»:
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար...