Գյուլումյանը ակնկալում է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենալու. Եղոյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ալվինա Գյուլումյանի հայտարարություններին:
Պատգամավորը մասնավորապես գրել է.
«Սահմանադրական դատարանի նախկին անդամ տիկին Ալվինա Գյուլումյանն ասում է, որ երբ Հայաստանում նորից իշխանություն փոխվի, իրեն կվերականգնեն աշխատանքի։
Հիշեցնեմ, որ տիկին Գյուլումյանի 65 տարին լրանալու է մոտ 6 ամսից՝ 2021 թվականի հունվարի 20֊ին և հետևաբար նույնիսկ Սահմանադրության նախկին կարգավորումներով նրա պաշտոնավարումը դադարելու էր այդ օրը։
Ստացվում է, որ տիկին Գյուլումյանը ակնկալում է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենալու։ Ես խնդրում եմ մեր համապատասխան քաղաքական ուժերին մեր ՍԴ նախկին անդամներին նման պատրանքների մեջ չգցել»:
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար...