«Իմ քայլ»-ի պատգամավորը կոչ է անում մաղել իրենց համար անցանկալի դասախոսներին. Արմեն Ավետիսյան
Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իմ քայլը»-ի պատգամավորը կոչ է անում ՄԱՂԵԼ իրենց համար անցանկալի դասախոսներին:
Այսօր, ԵՊՀ գիտական խորհրդի նիստում բարձրաձայնել եմ նախորդ օրը ԱԺ ամբիոնից «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուլուի կողմից Հայաստանի դասախոսական համայնքին վիրավորանք հասցնելու հարցը և առաջարկել եմ տալ գնահատական և հանդես գալ դատապարտող հայտարարությամբ:
Հիշեցնեմ, որ Լուլուն, երեկ, ԱԺ ամբիոնից՝ առաջարկում էր կրթության, գիտության և այլի նախարար Արայիկ Հարությունյանին ՄԱՂԵԼ այն դասախոսներին ովքեր այս վերջին ամիսների ընթացքում համարձակվել են հեռավար դասերի ժամանակ քննադատել կառավարությանը և վարչապետին:
Սա ոչ այլ ինչ է, քան դասախոսների հանդեպ հետապնդման կոչ՝ իրենց հայացքների կամ հանրային կարևորության ունեցող հարցերի շուրջ իրենց տեսակետը հայտնելու համար:
Լուլուին ու կրթության, գիտության և այլնի նախարարին փոխանցեք, որ ակադեմիական ազատությունը իրենից ենթադրում է երկու շատ կարևոր և հիմնական դրույթներ.
1. Դասախոսները և ուսանողները լսարանում ազատ են իրենց քննարկումներում,
2. Ակադեմիական հանրության յուրաքանչյուր անդամ հանրային կարևորության հարցերի շուրջ ազատ արտահայտվելու իրավունք ունի»:

Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...