Գաբրիել Բալայանը մեկուսացել է, սակայն թեստի պատասխանը բացասական է
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակակրի հետ շփվելու պատճառով մեկուսացել է, սակայն օրեր առաջ հանձնած թեստի պատասխանը եղել է բացասական: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Գաբրիել Բալայանը շփում է ունեցել վարակակրի հետ և այդ պատճառով մեկուսացել է, սիմպտոմներ չունի, ինքնազգացողությունը լավ է և շարունակում է հեռավար կապի միջոցով իրականացնել իր գործառույթների զգալի մասը»,-հայտնեց Ստեփանյանը:
Խոսնակը նաև տեղեկացրեց, որ հաշվի առնելով ԶՈՒ բոլոր օղակների անձնակազմի հետ ՊՆ ղեկավարության մշտական անմիջական շփումը, ելնելով ԶՈւ անձնակազմի առողջապահական անվտանգության պահպանմամբ՝ ռազմաբժշկական ընթացակարգերով սահմանված չափորոշիչներով որոշակի պարբերականությամբ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը թեստավորվում է, Բալայանը օրեր առաջ էր թեստավորվել և պատասխանը բացասական էր:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...