Դու հլը կուխնուց դուրս արի, նոր ուրիշներին ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր. վարչապետը՝ Միքայել Մինասյանին

Նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել․ 2019 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ԱԺ-ում ունեցած ելույթում այսօր այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետը։ Փաշինյանը անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի փեսայի պահվածքին և  իր ընտանիքի շուրջ տարածվող լուրերի պատճառներին, և նշեց, որ  ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու.«Հաջորդ խորհրդարանական ընտրություններում և խորհրդարանում տեղ են ունենալու միայն ու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբա պաշտպանում են 2018 թվականի ոչ բռնի թավշյա հեղափոխության արժեքները»:

 

Խոսքի ազատության իրավիճակի մասին խոսելով՝ վարչապետը նշեց, որ սխալվել են, որ լսելով տարբեր մարդկանց, ուժերի հորդորներ հանել են կորոնավիրուսի հետ կապված խոսքի ազատության սահմանափակումները.«Էդ մամուլի, սոցիալական ցանցերի ազատութունը, որից մենք չենք պատրաստվում հրաժարվել, մարդկանց մղում են մահվան, ընդ որում գարշահոտությունը տարածող ուժերի ֆինանսավորմամբ։ Որովհետեւ գարշահոտություն տարածող ուժերը համարում են, որ ինչքան շատ մարդ Հայաստանում վարակվի կորոնավիրուսով, ինչքան շատ մարդ մահանա, այնքան շատ հնարավորություն կունենան ավելի բարձր խոսելու»։

Փաշինյանի խոսքով ԱԺ ամբիոնից ֆեյքերի մասին խոսում են մարդիկ, որոնք 3500 ֆեյք ունեն իրենց տիրապետության տակ, որը ղեկավարվում է ԱԺ պատգամավորի կողմից։

«ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում։ Ո՛չ, մենք պետք է ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից, որովհետեւ ժողովրդավարությունը ամենաթողություն չի։ Ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ։ Ասում եք՝ քաղաքական հետապնդում։ Տեսել ենք 30 տարի քաղաքական հետապնդում, էդ ե՞րբ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տալ։ Բա էդ մեզ ինչի՞ չէին հրաժարվում կալանք տալ, բա ասեին՝ չէ, չենք կալանավորում։ Վզները կոլորեին 5 րոպեում, սեղանի տակից դուրս չէին գալիս»։

Փաշինյանն ընդգծեց՝ տեսանք ձեր արած հանրահավաքը, կես միլիոն դոլար ծախսում եք, 200 հոգի մարդ եք կարողանում հավաքել՝ կեսին էլ սպառնալով եւ այլն։ Նաեւ շեշտեց, որ այդ հանրահավաքների ժամանակ առանց դիմակ կանգնում են ու հայտարարում՝ կորոնավիրուս չկա։

Միքայել Մինասյանի մասին խոսելիս, վարչապետը նշեց.«Էն մեկն էլ, մի հոգի էլ կա մեկի ընտանիքից, ասում ա՝ ես եմ տղամարդը, կուխնու սեղանի տակից դուրս չի գալիս։ Մի հատ էլ ուրիշներին խորհուրդ է տալիս, ասում է դուրս եկեք ֆեյսբուքից, հաղորդակցվեք իրականության հետ։ Դու հլը կուխնուց դուրս արի, նոր ուրիշներին ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր»։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ