«Դիլիջան» ազգային պարկում սկսել են նորից ահագնանալ ապօրինի ծառահատումները
Բնապահպանի տուն ՀԿ-ն ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ «Դիլիջան» ազգային պարկում սկսել են նորից ահագնանալ ապօրինի ծառահատումները։ Ներքևում տեղադրված բոլոր նկարներն արվել են Հաղարծին վանքի ճանապարհի ձորակում։
«Դրանից առաջ գտել ենք ևս երեք կտրած ու մի քանի կոտրած-գողացած ծառեր ազգային պարկի Դիլիջան տեղամասում։
Ինֆորմացիան փոխանցվել է ոստիկանությանը և մնացած համապատասխան մարմիններին։
«Դիլիջան» ազգային պարկի անտառապահներին հորդորում ենք ավելի պատասխանատվորեն մոտենալ բնության պահպանության սուրբ գործին։ Չէ՞ որ յուրաքանչյուր կտրած ու գողացած ծառ հենց մեր երեխաներից և սերունդներից գողացած առողջությունն ու մաքուր օդն է։ Ժամանակն է վերջ տալ անտառագողությանն ու ծառագողերի հետ համագործակցությանը։ Հակառակ դեպքում կպատժվեն բոլոր մեղավորները»,-նշված է գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...