COVID-19 ախտորոշում ունեցող հիվանդը, ում պատմության մեջ սխալմամբ «մահ» բառն էին գրել, մահացե՞լ է
Օրեր առաջ համացանցում թեժ քննարկումների կենտրոնում էր հայտնվել ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից հրապարակված տեսանյութը, որտեղ ցույց էր տալիս, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում իր պապիկը հետազոտություններ է անցել, պարզվել է, որ հայտնաբերված հիվանդությունը բուժելի չէ, դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ էպիկրիզի մեջ գրել են՝ մահացել է Covid-19-ից, մինչդեռ անձը ողջ է:
ArmDaily.am-ի տեղեկություններով վերջինս մահացել է արդեն իսկ ախտորոշված հիվանդության պատճառով:
Auroranews-ը կապ հաստատեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի լրատվության բաժին, որտեղից մեզ հայտնեցին, որ հիվանդը հարազատների համաձայնությամբ և ստորագրությամբ դուրս է գրվել հիվանդանոցից և հիվանդանոցում նրա մահը չի գրանցվել։
« Հիվանդը մեզ մոտ չի մահացել, այլ մանրամասների չենք տիրապետում»,-ասաց լրատվության բաժնի աշխատակից Աննա Դավթյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Էրեբունի» ԲԿ-ն հայտարարություն տարածեց միջադեպի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․
«Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը երեկոյան տեսանյութ էր հրապարակել, որի առիթով հայտնում ենք հետեւյալը. Հիվանդը «Էրեբունի» ԲԿ -ի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել աորտայի շերտազատվող անեւրիզմայով: Վերակենդանացման բաժանմունքում նրա վիճակը կայունացվել է, հրավիրվել է անոթային վիրաբույժ: Ծանր սոմատիկ պատճառները հաշվի առնելով՝ որոշվել է չգնալ վիրահատության, քանի որ վիրահատական միջամտությունը կարող էր հիվանդի կյանքի հետ անհամատեղելի դառնալ: Հիվանդի հարազատները հրաժարվել են հետագա բուժումից եւ հիվանդը դուրս է գրվել :
Ինչ վերաբերում է #COVID-19 թեստին, նշենք, որ «Էրեբունի» ԲԿ հոսպիտալացվող յուրաքանչյուր հիվանդից կատարվում է նմուշառում, որն ուղարկվում է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ լաբորատորիա: Թեստի պատասխանը ստացվել է մեկ օր հետո՝ դրական: Այսինքն, հիվանդանոց մուտք գործելուց հիվանդն արդեն իսկ ունեցել է նոր կորոնավիրուսային վարակ: Ինչ վերաբերում է հիվանդության պատմության մեջ նշված «մահ» բառին, հայտնում ենք, որ դա վրիպակ է՝ պայմանավորված վերակենդանացման բաժանմունքի գերծանրաբեռնվածությամբ: Նույն փաստաթղթի մեջ նշված է նաեւ, թե առողջական ինչ վիճակով է հիվանդը բժշկական կենտրոնից դուրս գրվել»․ ասված է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...