Այս խառնարանում կորչելու են այն ուժերը, որոնց մոտիվացիան փողն էր. Արարատ Միրզոյան
ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, նա նշեց, որ քննարկումներն անցել են հավուր պատշաճի: Նա նշեց, որ ձեռնպահ կմնար մտքեր արտահայտելուց, եթե չլինեին ընդդիմադիրների հնչեցրած մտքերը:
«Չոր արձանագրումներ մի քանի կետով անհրաժեշտ են՝ կետ համար առաջին՝ սոցիալական ճգնաժամի վերաբերյալ. ՀՀ-ում սոցիալական ճգնաժամ չկա, ավելի եղել են էական քայլեր, որոնց պտուղները վայելում է ՀՀ քաղաքացին, իհարկե, համավարակի պայմաններում առաջացել են չկանխատեսված դժվարություններ, որոնք փայլուն կերպով հաղթահարվել են»,- նշեց նա:
Նա խորհուրդ տվեց մի տեխնիկակակն հնարք կիրառել ու ասաց, որ եթե որևէ մեկը ուզում է պատկերացում կազմել սոցիալական ճգնաժամի իրավիճակի մասին, թող նայի կոմունալ վճարումների պատկերը, հատկապես էլեկտրաէներգիայի մասով:
«Տնտեսական ճգնաժամ ՀՀ-ում չկա, ճիշտ հակառակը, հատկապես 2019 թվականին, որի արդյունքները հնարավոր եղավ ամփոփել, 2019թ-ին ՀՀ-ն կառավարության, խորհրդարանի ջանքերով մի աննախադեպ զարգացման ճանապարհ էր ընտրել, որի պտուղները պիտի քաղեինք:
Քաղաքական ճգնաժամ ՀՀ-ում չկա, որքան էլ որ փորձեն դրա իմիտացիա անել ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձինք, նրա ընտանիքի անդամները, մեր կառավարության կողմից շանս ստացած տարբեր արկածախնդիրներն ու տարբեր ուժեր, ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ չկա, այլ բան կա, Հայաստանի քաղաքական դաշտն այս պահին ինձ հիշեցնում է մի մեծ խառնարան, շինհրապարակ, որտեղ պիտի ձևավորեն քաղաքական մտքի կրող նոր ուժեր, և այս խառնարանում կորչելու են այն ուժերը, որոնց մոտիվացիան պսևդոքաղաքական էր, որոնց մոտիվացիան կոռուպցիան էր, փողն էր, ֆեոդալական լծակներ պահելն էր:
Մոտ ապագայում կտեսնենք, թե ինչ ուժեր կծնվեն, և այդտեղ լինելու են ազնիվ, Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդի բարեկեցության, մարդու իրավունքները, ազատության բարձր արժեքներն իրենց մեջ կրող քաղաքական ուժերը»,- ասաց Միրզոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...