48 ժամով կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի մասնաճյուղի գործունեությունը
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր 48 ժամով կասեցրել է Երևանի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։

Երկարատև կասեցման մասին ՀՀ պարետի որոշման հիմք է հանդիսացել տնտեսվարողի մոտ կրկնախախտման փաստը: Այս մասնաճյուղի գործունեությունը կասեցվում է արդեն երկրորդ անգամ։

ԱԱՏՄ արձանագրած նախկին խախտումները վերացված չեն եղել, ավելին՝ կասեցման պահին ևս առկա են եղել խախտումներ՝ մարդկանց կուտակումներ, դիմակի պատշաճ չկրման դեպքեր:

Տնտեսվարողը նաև չի իրականացրել մարդկանց հոսքի կառավարմանն ուղղված միջոցառումներ, չի ապահովել սոցիալական հեռավորության պահպանմամբ հերթերի կառավարումը արտաքին հատվածում ՝ մուտքերի մոտ` թույլ չտալով մուտքը տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը:
Աշխատողները չեն ունեցել անհատական հանդերձապահարաններ, խախտվել է յուրաքանչյուր օր ժամը 10-12-ը միայն տարեցներին սպասարկելու պահանջը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...