«Ժողովուրդ». Ծանր «հարվածներ»՝ իշխանություններին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում ՀՀԿ-ն շատ ակտիվ գործունեություն է պատրաստվում ծավալել: Նախկին իշխող կուսակցությունը պատրաստվում է դիմել գրեթե բոլոր եվրոպական կառույցներին, որպեսզի դրսի կառույցներն ու ազդեցության օղակները կոշտ արձագանքեն նախօրեին խորհրդարանում ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագծին: ՀՀԿ-ականները մտադիր են ամեն ինչ անել` իշխանություններին ծանր «հարվածներ» հասցնելու համար միջազգային կառույցների շուրթերով: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք պատրաստվում են դիմել միջազգային կառույցներին այդ հարցով: Ի պատասխան՝ Աշոտյանը հայտարարեց. «ՀՀԿ-ն Հայաստանի ամենամիջազգայնացված քաղաքական կուսակցությունն է, ամենալայն ու խոշոր կապերով ինչպես եվրոպական, այնպես էլ համաշախարհային քաղաքական ընտանիքներին անդամակցության, անկախ մեր արտախորհրդարական կարգավիճակից՝ այդ կապերը շարունակվում են: Բնական է, որ մենք մեր տեսակետները հայտնել ենք նաեւ այս քաղաքական օրակարգի եւ վերջին զարգացումների հետ կապված, ինչպես նաեւ ԱԺ-ում տեղի ունեցած ուզուրպացիայի հերթական փուլի կապակցությամբ, մենք պաշտոնական տեղեկություն տվել ենք դրա մասին եւ այն ներկայացրել ենք նաեւ ինչպես մեր եվրոպական գործընկերներին, այնպես էլ միջազգային քաղաքական ընտանիքներին»:
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...