Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են, այս մասին Aysor.am-ին ասել է Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։
«Այո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են` դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության արդյունքում նրա ազատ արձակվելուց երկու օր հետո: Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին», - ասել է Մերի Հարությունյանը։
Թե ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ժամանակ, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատուն չմեկնաբանեց՝ նշելով, որ այցելությունն անձնական բնույթ է կրել և նպատակահարմար չէ մանրամասներ ներկայացնել:
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման փաստը Aysor.am-ին հաստատեց նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը, ով ևս նույն պատճառաբանությամբ ձեռնպահ մնաց նախագահների հանդիպման մասին մանրամասներ ներկայացնելուց:
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...