Քաղաքականություն

ՍԴ դատավոր Արման Դիլանյանը տեղյակ չի եղել հայտարարությունից

ՍԴ դատավոր Արման Դիլանյանը տեղյակ չի եղել հայտարարությունից
Քիչ առաջ Սահմանադրական դատարանի 7 դատավոր ստորագրել է մի հայտարարության տակ, որտեղ խիստ մտահոգություն են հայտնում Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ։ Նկատենք, ո�…

Քիչ առաջ Սահմանադրական դատարանի 7 դատավոր ստորագրել է մի հայտարարության տակ, որտեղ խիստ մտահոգություն են հայտնում Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ։ Նկատենք, որ ստորագրած դատավորների ցանկից բացակայում է դատավոր Արման Դիլանյանի անունը։

ԼՈՒՐԵՐ․com-ը ՍԴ դատավոր Արման Դիլանյանից հետաքրքրվել է, թե ինքը ինչու չի ստորագրել հայտարարության միասնական տեսքստի տակ: Մեզ հետ զրույցում նա ասել է, որ պարզապես ինքը տեղյակ չի եղել հայտարարությունից և չի մասնակցել դրա նախապատրաստմանը։ Թե ինչպես է այդպես ստացվել, Դիլանյանը նշել է՝ նախաձեռնողներին հարցնենք։ Հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, համամի՞տ է հայտարարության մեջ նշված դիրքորոշումների հետ և ի՞նչ կարծիք ունի ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ, սակայն Դիլանյանը չցանկացավ մեկնաբանել։

Արման Դիլանյանն այն դատավորներից է, որն ընտրվել է ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ 

Նմանատիպ հոդվածներ

«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250