Մոսկվայում շքերթին մասնակցում է 75 զինվորից բաղկացած հայկական շարասյունը
Այս րոպեներին Մոսկվայի Կարմիր հրապարակում զանգերն ազդարարեցին Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված հաղթական զորահանդեսի մեկնարկը: Միջոցառմանը մասնակցում է 13 հազար զինվորական, 234 միավոր տեխնիկա, ինչպես նաեւ օդուժ: Շքերթին մասնակցում է 75 զինվորից բաղկացած հայկական շարասյունը։ Հայ զինվորները տանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և Հայաստանի Հանրապետության դրոշները։ Հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Շքերթին ներկա 1089 հանդիսականի համար պահպանվելու են կարանտինային նորմերը: Նրանք նստած են մեկից երկու մետր հեռավորության վրա, պահպանելով սոցիալական հեռավորությունը:
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...