Խաժակյանի երեւակայական «հալածանքները», իր համոզմամբ, տեղի են ունենում վարչապետի ցուցմամբ. Կարապետյան
Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյբուքի իր էջում գրում է․
«Դավիթ Խաժակյանի հետ կապ ունեցող քրեական գործի մասին տեղեկություն ունեմ այնքանով, որքանով պարոն Խաժակյանը դրա մասին խոսեց Ավագանու նիստի ընթացքում, այնուհետեւ լրագրողների հետ ճեպազրույցում:
Հուսով եմ՝ ոստիկանությունը գործի հանգամանքների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կտա պաշտոնական հաղորդագրությամբ:
Իսկ մինչ այդ, դատելով պարոն Խաժակյանի ջղագրգիռ արձագանքից, կարելի է ենթադրել, որ հերթական անգամ փորձ է արվում իրավապահների անգամ ամենապարզ հարցադրումները սվաղել «ընդդիմության դեմ քաղաքական հալածանքներ» վեհ ու «ամենափրկիչ» բառակապակցության ներքո:
Ի դեպ, հատկանշական է նաեւ այն, որ Խաժակյանի երեւակայական «հալածանքները» (իսկ իրականում՝ պարզ իրավական գործընթացը) իր համոզմամբ, տեղի են ունենում բացառապես ՀՀ վարչապետի ցուցմամբ: Պետք է հուսալ, որ պ-րն Խաժակյանը վաղը չի հայտարարի, թե Ավագանու այսօրվա նիստի ուղիղ հեռարձակման տեխնիկական խոտանն էլ է տեղի ունեցել վարչապետի ցուցմամբ»:
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...