Գյուղերում բնակվող չաշխատող ծնողին մինչև երեխայի 2 տարին լրանալը նույնպես կտրվի խնամքի նպաստ
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ 90 կողմ ձայնով ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին մինչև երեխայի 2 տարին լրանալը խնամքի նպաստը նշանակել և վճարել անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում, իսկ եթե ծնողը նաև վարձու աշխատող է, ապա նպաստը կրկնապատկել: Այսպիսով, օրենքի ընդունմամբ՝ խնամքի նպաստի իրավունք կսահմանվի նաև գյուղական բնակավայրերում բնակվող ծնողի համար՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը, անկախ ծնողի, որպես վարձու աշխատող խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից, վարձու աշխատող հանդիսանալու և միաժամանակ գյուղական բնակավայրում ապրելու դեպքում ծնողին կվճարվի 2 նպաստ՝ 53,000 դրամ: Համաձայն նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...