Գագիկ Ծառուկյանի փաստաբանները վաղը վերաքննիչ բողոք կներկայացնեն
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները վաղը վերաքննիչ բողոք կներկայացնեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը։
Նա նշել է, որ մեղադրանքում հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված չի. «Որոշակի դատողություններ կան կապված հիմնավոր կասկածի հետ, որն անընդունելի է։ Իհարկե, ուրախ ենք, որ դատարանը բարձր գտնվեց քաղաքական հետապնդումներից եւ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չկայացրեց։ Այնուամենայնիվ, կարծում ենք, որ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված չի։ Դատարան չի բերվել այնպիսի ապացուց, որ մեր պաշտպանյալն առնչություն ունի սույն քրեական գործի հետ»։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին, առաջին ատյանի դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...