Հասարակություն

Թուրքիայի իշխանությունները կվերանորոգեն Անիի ավերակներում գտնվող Մանուչեի մզկիթը

WRed 92 դիտում
Թուրքիայի իշխանությունները կվերանորոգեն Անիի ավերակներում գտնվող Մանուչեի մզկիթը

Թուրքիայի իշխանությունները որոշել են ամբողջովին վերանորոգել Անիի ավերակներում գտնվող Մանուչեի մզկիթը։ Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն է արել առ այն, որ նախարարությանը կից Զարգացման գործակալությունների գլխավոր վարչության հսկողությամբ մեկնարկել են աշխատանքներ, որոնց նպատակը մզկիթն ապագա սերունդներին փոխպանցելն ու աշխարհում հանրահռչակելն է։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Մզկիթի վերակառուցման և նախագծման աշխատանքների իրականացման համար արձանագրություն է ստորագրվել Զարգացման գործակալությունների գլխավոր վարչության և Մշակութային ժառանգության ու թանգարարնների գխավոր վարչության միջև։

Ըստ արձանագրության՝ նախագծին ֆինանսական օժանդակություն են ցուցաբերելու Թուրքիայի տարբեր շրջաններում գործող 26 զարգացման գործակալություն, իսկ վերանորոգման աշխատաքները նախատեսվում է ավարտել 2021թ օգոստոսի 26-ին՝ Մանազկերտի ճակատամարտի 950-ամյակին։


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250