Ռոբերտ Քոչարյանը ներկա կլինի այսօր կայանալիք դատական նիստին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը կշարունակվի այսօր Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ:
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանքից ազատվել է, դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում էր հետվիրահատական վերականգնման նպատակով և տուն է գնացել:
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարանի որոշումը, իսկ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել այն մասին, որ այսօրվա դատական նիստին Քոչարյանը ներկա կլինի:
Հիշեցնենք՝ երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
Ունենք կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք և 129 առողջացած
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առո...