Որպես իրավաբան՝ երեկ մեր ԱԺ-ում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն ունեմ. Թովմասյան
ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը անդրադարձել է ԱԺ-ի՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընդունած որոշմանը:
Ըստ նրա՝ իրեն ուղղված հարցերը կարող են լինել իրավական կամ քաղաքական հարցերի վերաբերյալ, իրավական հարցերին կարող է պատասխանել, որոնք սակայն չեն վերաբերի այդ նախագծին, քանի որ այն կարող է լինել ՍԴ-ում քննարկվման առարկա:
«Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականներին, ապա շատ մեծ զսպվածություն ցուցաբերելով պետք է ասեմ, որ, որպես իրավաբան, երեկ մեր ԱԺ-ում տեղի ունեցածի համար ես պարզապես ամոթի զգացողություն ունեմ»,-ասաց Հրայր Թովմասյանը:
Հարցին՝ դատական կարգով չի՞ բողոքարկի, եթե հանկարծ այդ փոփոխությունների արդյունքում զրկվի ՍԴ նախագահի պաշտոնից, Հրայր Թովմասյանն ասաց. «Նմանատիպ իրավիճակներում անձը չունի ներպետական համակարգում դատական պաշտպանության իրավունք»:
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...