Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Ադրբեջանում անցկացվող լայնածավալ զորավարժություններին
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մեծ Բրիտանիայում Հայ ազգային կոմիտեի մտահոգություններին՝ կապված Ադրբեջանում տեղի ունեցող լայնածավալ, չհայտարարված զորավարժությունների հետ:
Հայ ազգային կոմիտեն հայտնել է, որ դիմել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին՝ մտահոգություն հայտնելով, որ Ադրբեջանը մայիսի 18-22-ը հարձակողական զորավարժություններ է անցկացնում ծանր սպառազինության, ավիացիայի, զրահատեխնիկայի կիրառմամբ Հայաստանի և Արցախի սահմանների մոտ:
Հայ ազգային կոմիտեի փոխանցմամբ՝ զորավարժություններն անցկացվում են՝ չնայած նրան, որ ՄԱԿ-ը գլոբալ հրադադարի կոչ է արել:
ՄԲ ԱԳՆ-ն անդրադարձել է դրան՝ պատասխանելով. «Այս շրջանում ռազմական բնույթի ցանկացած գործողություն ցավալի է: Մենք հույս ունենք, որ դրանք հնարավորինս շուտ կդադարեցվեն: Մեծ Բրիտանիան աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին, որպեսզի միջազգային հանրությանը հնարավորություն տանք կենտրոնանալ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի վրա»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
Ունենք կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք և 129 առողջացած
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առո...