Դատախազությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով վերաքննիչ բողոք է ներկայացրել
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն 2017 թվականի ԱԺ ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ քրեական գործ էր հարուցել և հունիսի 16-ին ԱԺ-ի համաձայնությունը ստանալուց հետո մեղադրանք առաջադրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Նշենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
Ունենք կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք և 129 առողջացած
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առո...