Արցախի նախագահը աշխատավարձը կնվիրաբերի ազատամարտիկների միության ֆոնդին և ուսանողներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարչապետի և պետական նախարարի պաշտոններում ավելի քան մեկ տասնամյակ աշխատած տարիների ընթացքում ամենամսյա աշխատավարձը պարբերաբար տրամադրում էր տարբեր բարեգործական ծրագրերի իրականացմանը:
«Քանի որ ընտանիքս եկամտի այլ աղբյուրներ ունի, իսկ այդ մասին բազմիցս խոսել եմ, երբևէ ո ՛չ աշխատավարձ եմ ստացել, ո ՛չ էլ արտասահմանյան գործուղումներիս ժամանակ օգտվել եմ պետական միջոցներից: Այսօր էլ որոշում եմ կայացրել կանոնակարգված կերպով մինչև տարեվերջ ամեն ամիս աշխատավարձիցս 150 հազար ՀՀ դրամ փոխանցել «Իվան Աթայան»-ի անվան կրթական հիմնադրամին՝ բնագիտական առարկաներից բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար, իսկ մնացած մասն ամբողջությամբ կուղղեմ Արցախի ազատամարտիկների միության ֆոնդին, որի վարչության անդամ եմ հանդիսանում և լիովին վստահում եմ կառույցի աշխատանքի թափանցիկությանը: Գումարը կծառայի առաջին կարգի զինհաշմանդամների տարբեր սոցիալական խնդիրների լուծման նպատակով»,- գրել է Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք. կա 14 մահ, որից 4-ն այլ հիվանդությունից
Հայաստանում հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Հայաստանն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ց...
Աշխատասենյակից դուրս գալուց մոռացա հագնեմ դիմակս. կդիմեմ ոստիկանություն, որ ինձ տուգանեն. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան...
Ռուսական պատվաստանյութը կպաշտպանի կորոնավիրուսից ավելի քան երկու տարի
Գամալեայի հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գյունցբուրգն ասել է, որ պատվաստանյութը, որը ստեղծվել է գիտական կենտ...