Աննա Հակոբյանը մասնակցել է Covid-19-ի հաղթահարման վերաբերյալ համաժողովին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 22-ին տեսակապով մասնակցել է «Female political leaders as champions for testing: Test to Exit COVID-19» խորագրով համաժողովին: Համաժողովը կազմակերպել են «G20 առողջապահության և զարգացման համագործակցությունը», «Կին քաղաքական առաջնորդների միավորումը» և «Նորարական ախտորոշման հիմնադրամը»:
Համաժողովի նպատակն էր միավորել միջազգային հանրությանը, առողջապահության և քաղաքական ոլորտի կին առաջնորդներին՝ կիսվելու իրենց փորձով, հանդես գալու խորհուրդներով, ցույց տալու հնարավոր ռազմավարություն, թե ինչպես Covid-19 համաճարակի ընթացքում երկրները կարող են կրկին վերաբացվել և ինչպես ապահովել հանրությանը նոր, պարզ և մատչելի թեստերով:
Համաժողովի բանախոսներն էին Սենեգալի հանրապետության նախկին վարչապետ Ամինատա Տուրը, Նորվեգիայի նախկին վարչապետ Գրու Հարլեմ Բրունթլանը, Աֆրիկյան միության սոցիալական հարցերով հանձնակատար Ամիրա Էլֆադիլ Մուհամեդ Էլֆադիլը, Նորարական ախտորոշման հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Կատարինա Բոեհմեն, կին քաղաքական առաջնորդների միավորման հիմնադիր և նախագահ Սիլվանա Կոչ-Մեհրին, G20 առողջապահության և զարգացման համագործակցության գործադիր տնօրեն Հատիս Քուչուկը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
Ունենք կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք և 129 առողջացած
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առո...