«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակիցները պարգևատրվել են հուշամեդալներով
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանն այսօրվա գործակարգավարական խորհրդակցությանը շնորհավորել է ներկաներին Բուժաշխատողի օրվա առթիվ:
Խորհրդակցության օրակարգում ՀՀ առողջապահության նախարարության կողմից Բուժաշխատողի օրվա առթիվ սահմանված պարգևների հանձնման արարողությունն էր:
Նոր կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարում և առողջապահական համակարգի արտակարգ իրավիճակում անձնվեր ծառայության ու իրականացրած պատասխանատու աշխատանքի համար Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից հայտարարվել է շնորհակալություն և հուշամեդալով են պարգևատրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժական գծով տնօրենի տեղակալ Պետրոս Մանուկյանը, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ covid 19 կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանը, Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գրիգոր Մանուչարյանը, Վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր Հռիփսիմե Հունանյանը, ավագ քույր-տնտեսուհի Լիլիկ Մկրտչյանը:
Առողջապահության նախարարության կողմից պատվոգրերով են պարգևատրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցները, որոնք աշխատել են և աշխատում են համավարակի պայմաններում:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք և 129 առողջացած
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...