Վերականգնվել է Նորաշեն և Դվին միջհամայնքային 2.7 կմ երկարությամբ ճանապարհը
Վերականգնվել է Արարատի մարզի Նորաշեն և Դվին համայնքների միջով անցնող 2.7 կմ երկարությամբ ճանապարհը։ Այն վերականգնվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են Արարատի մարզ‚ ուսումնասիրել կատարված աշխատանքները։
Շինարարությունն իրականացրած «Արարատ ճանշին» ընկերության ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքի մանրամասները։
Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանը նշել է‚ որ գոհ են ճանապարհաշինական աշխատանքներից. «Որակով աշխատանք է արվել։ Այսուհետև մարդիկ կքայլեն բարեկարգված մայթերով‚ կերթևեկեն վերանորոգված ճանապարհով։ Որակյալ ճանապարհը նպաստավոր պայման է նաև գյուղատնտեսական մթերքը տեղափոխելու և իրացնելու համար»։
Նշենք‚ որ վերականգնվել են հողային պաստառը, ճանապարհային պատվածքը, ջրահեռացման համակարգը, կառուցվել են կողնակներ, տեղադրվել են ճանապարհային նշաններ և անվտանգության այլ էլեմենտներ, իրականացվել են մայթերի, իջատեղերի և մուտքերի կառուցման աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...