Ով է Հանրային խորհրդի նախագահը, որ պիտի հայհոյանք բերի իր էջում մարդկանց և նրանց ընտանիքի նկատմամբ․ Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հանրային խորհրդի նախագահի կողմից երեկ Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինած դատավորի հետ «Իրավական ուղի» ՀԿ համանախագահ Ռուբեն Մելիքյանի և ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի լուսանկարի հրապարակմանն ու նրանց, այդ թվում՝ Ռուբեն Մելիքյանի որդուն «թիրախավորելուն»։
Անի Սամսոնյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Սա մի երկիր է դարձել, որտեղ կարող են հաշված րոպեների ընթացքում բարոյապես փչացնել մարդուն և խաչ քաշել նրա կյանքի ու կենսագրության վրա:
Կարող են այդ մարդու ընտանիքը թիրախավորել և բորենու հոգեբանությամբ հարձակում գործել:
Երեկ այն ինչ տեղի ունեցավ դատավոր Արսեն Նիկողոսյանի և Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, ինչպես նաև իմ գործընկեր Տարոն Սիմոնյանի նկատմամբ ցույց է տալիս այն, որ ոչ պետություն ենք ուզում, ոչ էլ իրավունք: Դրանք ունենալու համար չես կարող վճարել այսքան ատելությամբ:
Ով է Հանրային խորհրդի նախագահը, որ պիտի հայհոյանք բերի իր էջում մարդկանց և նրանց ընտանիքի նկատմամբ: Ով է Հանրային խորհրդի նախագահը, որ պետք է որոշի, թե Մարդու իրավունքների պաշտպանը ում պաշտպանն է և հարգանք չցուցաբերի ոչ այդ ինստիտուտի, ոչ էլ պաշտոնյայի նկատմամբ:
Ով է պատասխանատու նրա հակահիգիենիկ, հակասոցիալական և նողկալի վարքագծի համար այստեղ:
Ում պատճառով են մարդկանց միջավայրը թունավորում վրեժխնդրությունից կուրացած և սպառված հոգիներն ու ուղեղները:
Ով է նրան նշանակել Հանրային խորհրդի նախագահ: Ով է ծնել և սնում նրա նմաններին:
Կարծում եմ պատասխանը գիտեք»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...