«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհը կայծակի հետեւանք է. նախարարի խոսնակ
Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհը կայծակի հետեւանք է:
«Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խաչաձոր» տեղամասում:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցների և ԱԻՆ հրշեջ փրկարարների աջակցությամբ հրդեհը հանգցվել է երեկոյան ժամը 20:00-ին, որի բռնկման պատճառը եղել է կայծակը: Մոտավորապես այրվել է 4,5 հեկտար տարածք (գիհու նոսրանտառ):
Իրավիճակը ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ: Ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ:
Լուսանկարում այն ծառն է, որին հարվածել է կայծակը»,- գրել է Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...