Հրազդան քաղաքում կնորոգվեն բազմաբնակարան շենքերի վերելակները
Հրազդան քաղաքում կնորոգվեն բազմաբնակարան շենքերի վերելակները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«2020 թվականի սուբվենցիաների տրամադրման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում Կոտայքի մարզից քննարկմանը ներկայացված և արդեն հավանության արժանացած ծրագրով Հրազդան քաղաքում նախատեսված է բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգում:
Քաղաքի վերելակների կեսից ավելին արդեն սպառել են իրենց ռեսուրսները, որոշներն էլ կորցրել են անվտանգությունն ապահովող մասերը, այդ իսկ պատճառով այս ծրագրի որակյալ և ժամանակին իրականացումը առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է մեզ համար:
Վերելակների ֆոնդի թարմացման և նորոգման ծրագրի արժեքն է 96.424.300 ՀՀ դրամ, որից 50 %-ը պետության ֆինանսավորումն է, մնացած մասը՝ համայնքի ներդրումը:
Սուբվենցիոն լայնածավալ ծրագրերի արդյունքում հերթով լուծելու ենք քաղաքի համար կենսական կարևորություն ունեցող խնդիրները և #էտալոնայինԿոտայք ունենալո՛ւ ենք»,- գրել է մարզպետը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք
Հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի: &...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...