Արթուր Դավթյանն ամեն ինչ էլ կարող էր նշել, կարող էր նշել, որ նյութերը նախապատրաստվել են խորը միջնադարում․ Զոհրաբյան
«Եթե այդպիսի բան լիներ, ապա ես ինքս անձամբ խնդրել եմ բազմաթիվ իմ եվրոպացի գործընկերների, այդ թվում ԵՄ որոշ երկրների խորհրդարանների շատ ազդեցիկ մարդկանց՝ ընդհուպ նախագահների մակարդակով, ովքեր ցանկանում էին այս օրերին հրապարակումներով հանդես գալ, խնդրել եմ այս պահին ձեռնպահ մնալ, այս պահին գնահատական հնչեցրել է միայն Եվրոպայի պահպանողականների ռեֆորմիաստների ալիանսը, արի անդամ է ԲՀԿ-ն»։Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրառանալով այն խոսակցություններին, որ ԲՀԿ-ն «դրսից տղա է բերել»։
Զոհրաբյանը նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարում երկրում աղետալի վիճակ է.«Մեկը մի օր ասում է՝ կարող եք ինքնաշեն դիմակներ կրել, երեկ առողջապահության նախարարը հերքում է վարչապետի ասածները, որ որևէ դեպքում ինքնաշեն դիմակները պաշտպանիչ չեն կարող լինել։ Հիմա ժողովուրդն ի՞նչ անի, ժողովուրդը մոլորության մեջ է»։
Խոսելով այլ ուժերի հետ համագործակցություն մասին՝ պատգամավորը նշեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է.«Եթե մենք համագործակցում ենք, բնականաբար պետք է լինի նաև համագործակցության հուշագիր, որտեղ մենք կնշենք մեր առաջիկա մարտավարական և ռազմավարական քայլերը։ Բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր մերժված են ժողովրդի կողմից, մերժված են նաև մեր կողմից»։
Դիտարկմանը, որ իշխանությունները պնդում են, թե Ծառուկյանը տեղյակ էր այս գործերի մասին, այդ պատճառով քաղաքական հայտարարություն արեց, գլխավոր դատախազն էլ իր ելույթում նշում է, որ նյութերը նախապատրաստվել են ամիսներ առաջ, Զոհրաբյանն ասաց.«Արթուր Դավթյանն ամեն ինչ էլ կարող էր նշել, կարող էր նշել, որ նյութերը նախապատրաստվել են խորը միջնադարում կամ մ.թ.ա-ի 6-րդ դարում»։
Հարցին՝ շարունակելո՞ւ են բոյկոտել ԱԺ նիստերը, պատգամավորը նշեց, որ չի կարող ասել, դեռ կլինեն քննարկումներ։
Խոսելով «Երևան Շին» ՍՊԸ-ի տնօրենի ցուցմունքի մասին, Զոհրաբյանը վստահեցրեց, որ որևէ ցուցմունք չի կարող լինել, որ Գագիկ Ծառուկյանը կաշառք է տվել, այն պարզ պատճառով, որ նման բան չի եղել։