Վրաստան մուտք կգործեն միայն լաբորատոր թեստի բացասական պատասխան ունեցող զբոսաշրջիկները
Վրաստան կթույլատրվի այցելել միայն այն զբոսաշրջիկներին, ովքեր կներկայացնեն կորոնավիրուսին լաբորատոր թեստի բացասական պատասխանի վկայական, ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիան:
«Վրաստան ժամանող զբոսաշրջիկը պետք է հանձնի PCR թեստ, հակառակ դեպքում նրան պարզապես թույլ չեն տա մուտք գործել երկիր: Իհարկե, մենք հնարավորություն կստեղծենք արագորեն PCR թեստեր անցնել երկրի ներսում, եթե նորեկը չունի այդպիսի քննության վկայական: Բայց կազմակերպված տուրիստական խմբերը կկարողանան մուտք գործել միայն այդ կանոնը պահպանելու դեպքում», - ասել է վարչապետը: Միևնույն ժամանակ, Գահարիան հիշեցրել է, որ կազմակերպված տուրիստական խմբերը տեղավորվելու են «կանաչ գոտիներում»՝ հյուրանոցային այն համալիրներում, որոնք Առողջապահության նախարարությունից կստանան համապատասխան թույլտվություն՝ հիմք ընդունելով զննումների, սննդի, փոխադրումների և այլ պահանջների հետ կապված բոլոր արդյունքները։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Վրաստանում կբացվի զբոսաշրջային սեզոնը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...