Ու՞մ նկատի ունի Փաշինյանը՝ ասելով Ադրբեջանի ժողովուրդ. Արցախի ԱԺ նախագահ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ
Երեկ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած օրենսդիր -գործադիր հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր խոսքում անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների արկածախնդիր ռազմական հռետորաբանությանը, նշել է, որ այդ երկրի իշխանությունները սեփական ժողովրդին սնուցում են հաղթական պատերազմի մասին տեսլականներով՝ հավելելով, որ բովանդակային առումով պաշտոնական Բաքուն չի կարող ոչինչ պարտադրել Հայաստանին և Արցախին։
Ոչ վաղ անցյալում Հայաստանի Վարչապետը հայտարարել էր, որ եթե Ադրբեջանի իշխանությունները շարունակեն հրաժարվել երկխոսությունից, արդեն Ադրբեջանի ժողովրդի հետ նա կխոսի։
Հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իր այդ մտադրության մասին։
Ադրբեջանի ժողովուրդ ասելով, ակնհայտ է, որ վարչապետը նկատի ունի այդ երկրում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչներին՝ լեզգիներ, թալիշներ, թաթարներ, ավարներ, քրդեր և այլն։ Ի դեպ, վերջիններս արդեն իսկ ուծացման եզրին են և հաճախ գրվում են որպես ադրբեջանցիներ։
Ադրբեջանում ապրող վերոհիշյալ ազգերի ներկայացուցիչները բազմաթիվ խնդիրներ ունեն գործող իշխանությունների հետ, նրանց ընդվզումը կործանարար հետևանքներով կանդրադառնա Ադրբեջան կոչվող պետության վրա։ Գիտակցո՞ւմ է պաշտոնական Բաքուն այս իրականությունը, մնում է միայն ենթադրել»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...