444 հոգի գտնվում է ծանր վիճակում, 131 հոգի՝ ծայրահեղ ծանր վիճակում. նախարար
444 հոգի գտնվում է ծանր վիճակում, իսկ 131 հոգի՝ ծայրահեղ ծանր վիճակում, որից 39-ը՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի վրա։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մենք ապացուցել ենք, որ փողոցում դիմակ կրելը պաշտպանում է: Երբ որ մենք նայում ենք զրուցարանում նստած մեր տարեց քաղաքացիների նարդի խաղալուն, միայն դիմակն է, որ իրենց պաշտպանելու է, այս պարզ գիտակցմանը մինչև չհասնենք, չենք կարողանալու դիմակայել այս մարտահրավերին», - ասաց նա։
Թորոսյանի խոսքով՝ այսօր առավոտյան 09։00-ի դրությամբ ունենք 143 հոգի, որ կարիք ունի հոսպիտալիզացիայի, որից 25-ը գտնվում է տանը։
«Ինը թեթև ծանրության է, 16-ը միջին ծանրության է», - ասաց նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...