Ի՞նչ տարբերություն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև․ ներկայացնում է վարչապետը
Շատ է խոսվում, թե բա ինչո՞ւ «ՀՀԿ»-ի թույլ տված ընտրակաշառքների դեպքերը նույնկերպ չեն բացահայտվում, ինչպես հիմա «ԲՀԿ»-ի դեպքում Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախ ուզում եմ հիշեցնել, որ հեղափոխությունից հետո «Զիբիլիքսի» գործով դատավճիռ կա: Այո, ես կարող եմ համաձայնել, որ դա ողջ խորությամբ չի բացահայտվել, բայց դրա համար եղել են որոշակի պատճառներ: Եթե հավատանք քննությանը, եւ եթե վերագրվող հանցագործությունը ճիշտ է, ես վերլուծելով հասկանում եմ մի բան. Ի՞նչ տարբերություն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: ԲՀԿ-ի պարագայում ծախսվել է հիմնականում մեկ մարդու փողեր, եւ այդ փողերի ծախսման արդյունքում պետք է եղել հաշվետու լինել հետո, թե ինչպես ծախսվեց այդ փողերը: Իսկ ՀՀԿ-ի դեպքում ամեն մեկն իր կոռուպցիոն փողն է ծախսել, միայն ձայնն է հաշվեետու եղել՝ բերեցի այսքան ձայն, թե չբերեցի:
ՀՀԿ-ի կոռուպցիոն համակարգի կառուցվածքն ուրիշ է եղել, ամեն մեկն իր գողացած փողն է ծախսել, հետեւաբար, փողային հաշվետվություն չի տվել»,-ասաց Փաշինյանը: Նա միաժամանակ ընդունելի համարեց այդ հարցադրումը. «Ես այդ քննադատությունն ընդունում եմ՝ բա ՀՀԿ-ի ընտրակաշառքի համակարգն ինչի՞ չի բացվում: Այո, մեր իրավապահների առաջ պետք է խնդիր դնել եւ այս գործի շրջանակներում պետք խորանալ այնքան, մինչեւ բոլորինն էլ բացահայտվի: Կոռուպցիան իր ամենավերջին «ղազագրով» պետք է այս հողից արմատախիլ անել եւ անելու ենք:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...