New York Times-ը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասին
Երեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարին՝ Գագիկ Ծառուկյանին, անձեռնմխելիությունից զրկելու համար և թույլ տրվեց, որպեսզի նա ձերբակալվի խարդախության կասկածանքով, գրում է The New York Times պարբերականը։
«Վերջերս Ծառուկյանը մեղադրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը՝ տնտեսությունը խեղաթյուրելու և կորոնավիրուսային համաճարակի դեմ անարդյունավետ պայքար մղելու մեջ: Երեքշաբթի օրվա դրությամբ Հայաստանը՝ 3 միլիոն բնակչությամբ, գրանցել է 17 489 հաստատված կորոնավիրուսային հիվանդության և 293 մահվան դեպք։ Այն Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենատուժած երկիրն է: Կառավարությունն այժմ ակնկալում է, որ տնտեսությունն այս տարի կտուժի 2%֊ով այն բանից հետո, երբ նախապես կանխատեսում էր 4,9% աճ:
Փաշինյանն ու իր կուսակցությունը իշխանության եկան երկու տարի առաջ՝ կոռուպցիայի դեմ խաղաղ հեղափոխությունից հետո: 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում Ծառուկյանի կուսակցությունը 132 տեղերից զբաղեցրեց 26-ը: Կուսակցության անդամներից ոմանք միացան Փաշինյանի կաբինետին, բայց շուտով նրանք ազատվեցին աշխատանքից»,- նշում է պարբերականը:
Հոդվածում հիշեցվում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը և Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը, հերքել է որևէ անօրինական գործողության մեջ իր ներգրավվածության մասին լուրերը և ասել է, որ կառավարության այդ քայլը քաղաքական դրդապատճառներ ունի: Ծառուկյանը քննության է ենթարկվել ազգային անվտանգության ծառայության կողմից քվե գնելու, խարդախության և հողերի ապօրինի յուրացման կասկածանքով: Անցյալ կիրակի նրա տունը խուզարկվել է, և ինքը՝ Ծառուկյանը, հարցաքննվել է:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
ՀՐԱՏԱՊ. Ծառուկյանը զրկվեց պատգավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական ան...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...