Հասարակություն

Վարորդների մտահոգությունները՝ կառավարության այսօրվա որոշման և վարչապետի դիտարկմանը

Վարորդների մտահոգությունները՝ կառավարության այսօրվա որոշման և վարչապետի դիտարկմանը
Այսօր կառավարության նիստում նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ներկայացրեց  պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված  համակարգում  գրանցված նույն անձի կողմից նույն…

Այսօր կառավարության նիստում նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ներկայացրեց  պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված  համակարգում  գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին հարցը։ Նախագիծը սահմանում է պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում՝ բջջային հավելվածում, գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում:

 

Վարչապետն էլ նշեց, որ մեկ բան բաց են թողել և դա մեկ անձից ավել մեքենայի մեջ լինելու պարագայում դիմակ չկրելն է, սակայն փոխվարչապետը նշեց, որ որոշ իրավախախտումներ կան, որոնք այս ձևով չեն կարող արձանագրվել:

Փաշինյանն էլ հետքրքրվեց՝ թե արդյոք անձնական խնդիրների պահպանության ինչ խնդիր կա, ապա հավելեց, որ  մենք այնպիսի իրավիճակում ենք, որ դա պետք է ավելացնել:

Վարչապետի դիտարկմանը պատասխանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որը հայտնեց, որ  անձին կոնկրետ մեքենայի մեջ, կոնկրետ ժամին, կոնկրետ վայրում լուսանկարահանելը, և նմանատիպ անձնական տվյալների հավաքագրումը խնդրահարույց է։ 

«Դե ավելի լավ դիմակով թող լինեն, չեն ճանաչի ով է, ինչ հարաբերությունների մեջ էլ լինեն: Եվս մեկ խթան է, որ հակահամաճարակային կանոնները պաշտպանեն, եթե մարդիկ մեքենայով տեղ են գնում և չեն ուզում կողքից իրանց ճանաչեն, շատ լավ միջոց է հնարավորինս դեմքը լավ ու ամուր փակող դիմակներ դնել»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։ 

 

Արդարադատության նախարարը հայտնեց, որ խնդիրը կուսումնասիրեն և կփորձեն լուծում գտնել և այդ պայմանավորվածությամբ նախագիծը ընդունվեց:

 

Կառավարության նիստից և որոշման ընդունումից հետո Auroranews-ի խմբագրություն զանգահարեցին քաղաքացիներ և ներկայացրին իրենց մտահոգությունները  որոշման վերաբերյալ։ Դժգոհություններից և մտահոգություններից կարելի է առանցնացնել մի շարք կարևոր և խնդրահարույց հարցեր։ 

 

1․ Եթե վերահսկողությունը իրականացվելու է բջջային հավելվածի միջոցով, որը վերահսկվելու է ճանապարհային ոստիկանության կողմից՝ ճանապարհային երթևեկության խախտումները արձանագրելու նպատակով, ապա քաղաքացու դիմակ կրելը կամ չկրելը ինչպե՞ս է համարվում ճանապարհային երթևեկության խախտում։  

Առհասարակ դիմակ կրել կամ չկրելը չի հանդիսանում ճանապարհային երթևեկության կանոն։ 

Պետք է դիտարկել, որ բջջային հավելվածի միջոցով հնարավոր է իրականացնել տեսանկարահանում միայն այն դեպքում, երբ կա ճանապարհային երթևեկության խախտում։ 

 

2․ Ըստ կառավարության բջջային հավելվածի միջոցով վերահսկողություն իրականացնելը հնարավոր է կիրառման ուժ ստանա 2021 թվականի հունվարի 1-ից։ Տվյալ դեպքում վարորդների մոտ հարց է առաջանում միթե՞  վարչապետը մտածում է, որ մենք դիմակներ ընդմիշտ կրելու ենք։ 

 

3․ Առանձին մտահոգություններ են հայտնել նաև տաքսու վարորդները, որոնք հայտնում են, որ ուղևորները երբեմն մեքենայում հանում են դիմակը և հրաժարվում այն կրել, ինչի պատճառով իրենք տուգանվում են։ Արդյո՞ք հնարավոր չէ կարգավորել և հավասարության հասցնել այս հարցը։ 

 

Auroranews-ը կներկայացնի նախագծին առնչվող տեղեկատվությունը իր հաջորդ հոդվածներում։ 

 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250