Խաղաղասիրության ինդեքսում Հայաստանը 15 հորիզոնականով բարելավել է դիրքերը
Խաղաղասիրության ինդեքսում Հայաստանը զգալի բարելավել է դիրքերը՝ զբաղեցնելով 99-րդ տեղը։ Այն հայտնվել է դեղինով նշված երկրների շարքում, որտեղ խաղաղասիրության մակարդակը գնահատվում է միջին։ Հայաստանի խաղաղասիրության գլոբալ ինդեքսը կազմում է 2.135 կետ, այսինքն՝ մեր երկիրը 15 հորիզոնականով բարելավել է դիրքերը։ Խաղաղասիրության մակարդակով աշխարհում առաջին տեղը զբաղեցնում է Իսլանդիան։ Իսլանդիային հաջորդում են Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան և Դանիան։
IEP-ի ցուցակը կազմված է 163 երկրից։ Զեկույցի համաձայն՝ մինչդեռ 81 երկրում խաղաղասիրության մակարդակը բարձրացել է, 80 երկրում իջել է։ Ադրբեջանը դիրքերը բարելավել է 12 հորիզոնականով և հայտնվել 120-րդ տեղում։ Պատճառը Ղարաբաղյան հակամարտության հարաբերական կայունացումն է։ Նշվում է, որ վերջին խոշոր, բաց կոնֆլիկտը եղել է 2016 թվականի ապրիլի քառօրյա պատերազմը։

Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...