5 օր առաջ Մարությանը շուրջ 10 միլիոն դրամ հատկացրեց նոր ծառայողական մեքենա գնելուն. Խաժակյան
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի թեկնածուի կարգավիճակում ասում էր, որ 70%-ով ծառայողական մեքենաները պետք է կրճատվեն։ Հիմա, երբ իր նշանակած քաղաքապետն է պաշտոնավարում, իրականացվում է ճիշտ հակառակը։ Եթե ընդունենք, որ 70%-ի կրճատումը չափազանցություն էր, այդուհանդերձ փաստենք, որ Մարությանը ոչ միայն չկրճատեց մեքենաները, այլև ինչ մնացել էր պարկում և չէր շահագործվում՝ ծախս չառաջացնելով, նա ամրակցեց պաշտոնյաներին։ Ուղիղ 5 օր առաջ Մարությանը մի շարք ծախսային հոդվածներից նվազեցում իրականացրեց և շուրջ 10 միլիոն դրամ հատկացրեց ՆՈՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ գնելուն։ Փաստորեն կորոնավիրուսային ճգնաժամը բոլորի որոշումների վրա պետք է ազդի, բացի Մարությանից։ Մեքենաների վերաբաշխման և ինչո՞ւ ոչ՝ կրճատման փոխարեն Մարությանը որոշեց հավելյալ գումար հատկացնել նոր մեքենա գնելու համար։ Ի դեպ այս ամենն իրականացվում է քաղաքի եկամուտների էական անկման ֆոնին»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...