25 մլն դոլար հատկացնել ՀՀ-ում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերացմանը. դիմում ԱՄՆ կառավարությանը
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը դիմել է Սենատի՝ օտարերկրյա գործողությունների հարցերով հանձնաժողովի հատկացումների ենթահանձնաժողովին՝ կոչ անելով ընդլայնել Վաշինգտոնի կողմից Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնության չափը:
Այս մասին տեղեկացնում է Asbarez-ը մանրամասնելով, որ տվյալ ազդեցիկ Ենթահանձնաժողովը կազմում է 2021թ. ֆիսկալային տարվա օտարերկրյա օգնության վերաբերյալ օրինագծի իր տարբերակը:
ANCA-ի՝ պետական գործերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը, դիմելով Ենթահանձնաժողովին, ընդգծել է այն կարևոր դերակատարումը, որը Միացյալ Նահանգները կարող է ունենալ Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետևանքների վերացման հարցում:
«Մենք Ենթահանձնաժողովի անդամներին խնդրում ենք Վարչակազմին խրախուսել Հայաստանին տրամադրվելիք օգնության փաթեթում առնվազն քսանհինգ միլիոն դոլար ներառել և այդպիսով օգնել կառավարությանը հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամի առաջացրած երկարաժամկետ տնտեսական հետևանքները»,-նշել է Երիմյանը՝ հիշեցնելով Հայաստանում կորոնավիրուսի տարածման ահագնացող տեմպերի մասին:
Երիմյանն իր խոսքում ընդգծել է նաև ԱՄՆ-ի կողմից Արցախում «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպության ականազերծման աշխատանքների ֆինանսավորման կարևորությունը:
«ԱՄՆ-ի՝ Արցախին օգնության ծրագիրը շատ փոքր ծախս է, սակայն դա ԱՄՆ-ի կողմից ահռելի ներդրում է խաղաղության հարցում»,-ընդգծել է Երիմյանը:
Բացի այդ, ANCA-ն ԱՄՆ-ից Հայաստանի համար 90 մլն դոլար օգնություն է խնդրել՝ զուգահեռ մտահոգություն հայտնելով Ադրբեջանին որպես ռազմական օգնություն անհամեմատ ավելի մեծ գումար հատկացնելու առնչությամբ: Խոսքը Բաքվին հարյուր միլիոն դոլարանոց օգնության փաթեթի մասին է: Ըստ Երիմյանի՝ Վաշինգտոնը կամ պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը, կամ էլ պետք է հավասարեցնի Հայաստան և Ադրբեջան ուղարկվող յուրաքանչյուրը դոլարը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...