Փաշինյանն օրերս հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանին. Pastinfo
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Ընդ որում՝ հանդիպման ժամանակ վարչապետը դեռ պաշտոնապես համարվում էր կորոնավիրուսով հիվանդ։
Հանդիպման առանցքում եղել է ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը, որն այլեւս Փաշինյանը չի կարողանում կառավարել։ Այս հանդիպմանը հաջորդեցին ուժային երկու կառույցների՝ ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնանկությունները ու առողջանալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը։
Նկատենք՝ թեեւ կորոնավիրուսի պատճառով երկիրը հայտնվել է դժոխքի եզրին, ինչպես հայտարարել է ինքը՝ Փաշինյանը, սակայն կադրային փոփոխությունները կատարվեցին ոչ թե համավարակի դեմ պայքարը ձախողած ոլորտում, այլ ուժային կառույցներում՝ այդպիսով մատնելով, որ մտավախություն ունի քաղաքական զարգացումների հետ կապված ։
Պաշտոնաթող նախագահը թերեւս խորհուրդներ է տվել Փաշինյանին՝ առաջիկա քաղաքական զարգացումների առումով։ Փաստն այն է, որ հանդիպումից հետո ազատվեցին ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը՝ նրանց փոխարինելով ծանոթ-բարեկամական կադրերով։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկատվություն է հրապարակվել նաեւ կառավարական առանձնատների հսկողությունն ուժեղացնելու վերաբերյալ, որ պետական հսկողության լրացուցիչ ուժեր են բերվել նշված տարածք։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...