ՀՔԾ պետի ու ԱԱԾ նախկին տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը բացահայտված է, բայց քրգործի քննությունը դեռ չի ավարտվել
Այդ գործը, ըստ էության, բացահայտված է, սակայն քրեական գործը դեռ քննության փուլում է, չի ավարտվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչ փուլում է ՀՔԾ պետի ու ԱԱԾ նախկին տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը:
«Ավարտված չէ, որովհետև մենք մեր մի շարք արտասահմանյան գործընկերներին ուղարկել ենք քննչական պահանջ, որը երբ կկատարվի, կուղարկվի, դրա արդյունքների ամփոփմամբ նոր որոշում կկայացնենք: Վանեցյանն այդ դրվագով չի առնչվում»,-ասաց նա՝ նշելով, թե այդ գործով որևէ ձերբակալված անձ չկա:
Անդրադառնալով հարցին՝ ինչ նորություն կա ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին առնչվող գործով, քանի որ վերջինս նշել էր, որ չի կարող վերադառնալ՝ ՌԴ-ում կարանտինի մեջ է, Գրիգորյանը պատասխանեց.
«Հայտնի է, որ այդ գործով ունենք ներգրավված 6 մեղադրյալ, որոնց մի մասը հետախուզման մեջ է, մի մասը՝ ոչ: Նախ՝ մենք մեր հերթին կազմակերպել էինք հնարավոր աջակցություն՝ դեսպանի միջոցով Հայաստան ներկայանալու հարցում օժանդակելու համար: Բացի այդ՝ քննության ընթացքում ի հայտ բերեցինք Մոսկվայի քաղաքապետի մի հրաման, որը սահմանափակումների ընթացքում թույլ էր տալիս անձանց քրեական հետապնդման մարմիններ ներկայանալու համար տան, բակի, շրջանի տարածքը լքել: Սահմանափակում այդ մասով չկար: Այժմ հայտարարված է հետախուզում»:
Հարցին՝ չէի՞ն կարող կանխատեսել, որ Հայրապետյանը կարող էր լքել երկիրը, Գրիգորյանը պատասխանեց, որ նախ՝ Հայրապետյանը դեռ փետրվարից ՀՀ-ում չէ, իսկ ՔԿ-ում գործը հարուցվել է մարտ-ապրիլից: «Ինչ վերաբերում է մի շարք անձանց կողմից ՀՀ տարածքը լքելուն, Սահմանադրությունը նախատեսում է ազատ տեղաշարժի իրավունքը, և անձի տեղաշարժման իրավունքը կարող էր սահմանափակվել միայն այն դեպքում, երբ նրա նկատմամբ կա ընտրված խափանման միջոց՝ ստորագրությունը չհեռանալու մասին: Գրավի, կալանքի, այլ խափանման միջոցի կիրառման դեպքում անձի տեղաշարժման իրավունքը սահմանափակելու իրավունք չունենք: Իսկ ստորագրություն՝ չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու համար անձը պետք է լինի կա՛մ մեղադրյալ, կա՛մ կասկածյալ»,-պարզաբանեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...