ՊԵԿ-ը 1.4 մլրդ դրամի խնայողություն է կատարել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019 թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 1,4 մլրդ դրամի խնայողություն է կատարել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Պետական եկամուտների կոմիտեի բյուջեն 2019 թ. համար շուրջ 30,2 մլրդ դրամ էր: Փաստացի 28,8 մլրդ դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ցուցանիշի 95,4%-ը»,- ասաց Ջանջուղազյանը:
Ֆինանսների նախարարը նշեց, որ ՊԵԿ-ը հատկացված միջոցներով 19 միջոցառում է իրականացվել՝ 3 բյուջետային ծրագրի շրջանակում:
Հունիսի 5-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...