Հայաստանը Ադրբեջանի հետ սահմանին 134 ռադիոհաճախականության մասով պայմանավորվածություն է ձեռք բերել
Հայաստանը նախորդ տարի ադրբեջանական կողմի հետ սահմանային հատվածում շուրջ 134 ռադիոհաճախականությունների մասով կարողացել է պայմանավորվածություն ձեռք բերել, արդյունքում հայկական կողմը դրանք հիմա ազատորեն օգտագործում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:
Հեռահաղորդակցության միության հետ համագործակցության շրջանակներում 2019-ին Ժնևում 3 հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ՝ սահմանային ռադիոհաճախականությունների հարցով: Նախարարը նշեց, որ ցանկացած երկու երկրների միջև սահմանային հատվածում կարող է այնպես լինել, որ ռադիոհաճախականություններն իրար խանգարեն: «Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև այժմ բանակցությունները դժվար էին ստացվում, որպեսզի կարողանայինք համաձայնության գալ, թե որ շերտերն են իրենք օգտագործում, և որը՝ հայկական կողմը: Հեռահաղորդակցության համաշխարհային միության նախագահը այցելեց Հայաստան: Եվ այդ շրջանակում կարողացանք պայմանավորվածություններ ձեռք բերել, որ ադրբեջանական կողմից հետ այդ հանդիպումները տեղի ունենան: Եվ դրանք արդյունք տվել են: Շուրջ 134 հաճախականության ուղղությամբ կան պայմանավորվածություններ, և հիմա այդ հաճախականություններն ազատորեն օգտագործվում են մեր կողմից»,-ասաց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...