Արցախ կարող եք մուտք գործել միայն COVID 19-ի թեստի բացասական պատասխանը ձեռքին. Արցախի նախագահ
Արցախ մուտքն արգելվելու է առանց կորոնավիրուսի ախտորոշման թեստի բացասական արդյունքի: Այս մասին հունիսի 8-ին իր ուղերձում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նշել է, որ Արցախի սահմանը պետք է հատել COVID 19-ի թեստի բացասական պատասխանը ձեռքին, այսինքն՝ միայն հետազոտվելուց հետո պետք է Արցախ գնալ: Անցակետերում արագ թեստավորում իրականացնելու հանձնարարականներ կլինի:
Հարությունյանն ասել է, որ Հայաստանից օրական գրեթե 500-600 մարդ է Արցախ ելումուտ անում: Նրա խոսքով՝ ՀՀ վիճակագրական թվերից ու հավանականության տեսությունից ելնելով՝ Արցախ թույլատրում են մուտք գործել նաև այնպիսի քաղաքացիների, որոնք վարակակիր են ու կարող են վիրուսի հնարավոր աղբյուր առնալ:
«Հենց այսպիսի պրակտիկան է թույլ տվել խուսափել Պաշտպանության բանակում վարակման դեպքերից: Արցախ մեկնող քաղաքացիներին կտրվեն տեղեկատու թերթիկներ՝ անվտանգության պահանջների ցուցումներով, որոնք պարտադիր են լինելու բոլորի համար: Դրանից բացի, անհրաժեշտ է աստիճանաբար անցնել դիմակների կրման պարտադիր ռեժիմին: Անվտանգության նորմեր կընդունվեն նաեւ սգո եւ ամուսնության արարողություններ անցկացնելիս, իսկ պահանջները խախտողները կենթարկվեն խիստ պատասխանատվության: Նման միջոցառումները պայմանավորված են այն հանգամանքով, որ հենց հոգեհանգիստները, հուղարկավորություններն ու հարսանիքներն են դառնում վարակման հիմնական օջախներից մեկը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...