«Ժողովուրդ». Հայտնի է՝ աշխատանքից ազատման նախապատմությունը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի՝ աշխատանքից ազատման շուրջ կրքերը չեն դադարում, եւ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել այս ազատման նախապատմությունը: Նախ նկատենք, որ Աղաջանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել մայիսի 12-ին, սակայն պաշտոնապես այդ մասին հայտնի դարձավ միայն մայիսի 19-ին: Եվ ուշագրավն այն է, որ նա ազատման դիմում ներկայացրեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի նախկին պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո: Բանն այն է, որ ԱԱԾ-ից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրականում Արթուր Աղաջանյանը եւ Արգիշտի Քյարամյանը նաեւ անձնական կոնֆլիկտ են ունեցել, երբ վերջինս դեռ աշխատել է ՊՎԾ-ում, եւ, ըստ էության, Աղաջանյանը չի ցանկացել այդ կառույցում աշխատել Քյարամյանի հետ: Բացի այդ, հենց այդ օրերին պարզ դարձավ, որ խոշոր չափի կաշառք վերցնելու համար մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, թաքնվում է իրապահներից, եւ մինչ օրս նրան չեն կարողանում գտնել: Եվ Աղաջանյանի հեռանալը եւս կապված է նաեւ Գագիկ Խաչատրյանի որդու հետախուզման հետ: Այսպես ասած, Խաչատրյանի հեռանալը փորձում են կոտրել Աղաջանյանի վրա»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճակն էլ ավելի է վատանում. արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։«Վատ լուր ունեմ, և այդ վ...