Վրաստանի «Առաջին ալիքով» սկսվում է հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտների համար առցանց օլիմպիադա
Այսօրվանից Վրաստանի «Առաջին ալիքով» սկսվում է հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտների համար առցանց օլիմպիադա: Օլիմպիադային կարող են մասնակցել ոչ վրացալեզու դպրոցների յոթերորդ դասարանի աշակերտները: Մոտ 200 մասնակից արդեն հայտնել է մասնակցության ցանկություն, որից ընտրվել է մի քանի հայտ: Ծրագրի նպատակը վրացերենի ժողովրդականացումն է այն տարածաշրջաններում, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնությունները: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
«Մեր վրաց լեզուն» Վրաստանի առաջին ալիքի նախագիծն է, որի նպատակն է ժողովրդականացնել վրաց լեզուն: Այս տարի այն իրականացվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: Նախագծի շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Այս տարի օլիմպիադային կարող են մասնակցել ոչ վրացալեզու դպրոցների յոթերորդ դասարանի աշակերտները: Նրանց համար կկազմակերպվի առցանց օլիմպիադա:
Նախագծի մասնակիցներին կփոխանցվեն հատուկ հավաստագրեր, իսկ երեք հաղթողներին՝ նվերներ: Կպարգևատրվեն նաև հաղթող աշակերտների վրաց լեզվի և գրականության ուսուցիչները:
«Մեր վրաց լեզուն» նախագծի ֆեյսբուքյան էջում պարբերաբար կանցկացվեն վիկտորինաներ: Հարցին ճիշտ պատասխանելու դեպքում ոչ վրացալեզու դպրոցների աշակերտները կշահեն խրախուսական նվերներ:
Միևնույն ժամանակ, արդեն մի քանի շաբաթ է, ինչ Վրաստանի «Առաջին ալիքի» «Կրթություն» բաժնի եթերում, «Հեռուստադպրոց» նախագծի շրջանակներում, ընթանում են վրաց լեզվի դասընթացներ ադրբեջանալեզու և հայալեզու դպրոցների աշակերտների համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճակն էլ ավելի է վատանում. արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։«Վատ լուր ունեմ, և այդ վ...