Սյունիքի մարզում միայն վերջին 3 օրվա ընթացքում 23 նոր դեպք է գրանցվել. Հունան Պողոսյան
Սյունիքի մարզում միայն վերջին 3 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք։ Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել՝ զգոնության կոչ անելով։
«Հարգելի՛ սյունեցիներ
Հերթական անգամ դիմում ենք Ձեզ՝ վստահ լինելով, որ գիտակցում եք խնդրի լրջությունը եւ համարժեք կարձագանքեք ստեղծված իրավիճակին։
Ցավով պետք է փաստենք, որ իրավիճակին համարժեք արձագանք չենք տեսնում, և բոլորիս գործունեության արդյունքում ունենք հետեւյալ իրավիճակը։
Սյունիքի մարզում այս պահին՝ 103 հաստատված դեպք, որից
Բուժած՝ 60 հոգի,
Հիվանդ՝ 43 հոգի, որից՝
Կապանում՝ 3 հոգի,
Գորիսում՝ 1 հիվանդ,
Սիսիանում՝ 9 հիվանդ,
Մեղրիում՝ 29 հիվանդ,
Գորայքում՝ 1 հիվանդ։
14 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 29 հիվանդ անսիմպտոմ է։
Ինքնամեկուսացած է 338 հոգի։
Ընդ որում՝ միայն վերջին 3 օրվա ընթացքում ունեցել ենք 23 նոր դեպք։
Վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակվածների նման աճ չէինք ունենա, եթե հստակորեն պահպանեինք սահմանված կանոնները։ Մեր ուսումնասիրությունները, տարբեր բնակավայրերում հանդիպումները, ամենօրյա շրջայցերը փաստում են, որ ոչ միշտ ենք պահպանում անհրաժեշտ կանոնները։
Կրկին հորդորում ենք դրսեւորել ողջամիտ անհանգստություն եւ չվտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը եւ կյանքը։
Կրկին խնդրում, հորդորում և ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՝ չմասնակցել զանգվածային միջոցառումների, բացառել զանգվածային միջոցառումները, բացառիկ դեպքերում, հոգեհանգսի, հուղարկավորության մասնակցելիս, խստորեն պահպանել ՀՀ պարետի 2020թ․ հունիսի 3-ի N 110 որշման հավելված N 17- ով սահմանված, ինչպես նաեւ անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճակն էլ ավելի է վատանում. արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։«Վատ լուր ունեմ, և այդ վ...