Շարունակվելու է խիստ հսկողությունն ու կոշտ քայլերի իրականացումը. ոստիկանապետ Արման Սարգսյան
Ոստիկանությունն իրականացնում է կոնկրետ միջոցառումներ: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ նշելով, որ Երևանի մի շարք վարչական շրջաններում իրականացվում են ռեյդեր, ստուգվում են նաև խախտման կրկնության հավանականությունը:
«Ռեյդերն իրականացվում են տեսչական մարմինների հետ փոխգործակցության սկզբունքով:
Հանկարծակիության սկզբունքով իրականացվում են բոլոր ստուգումները: ՀՀ-ում արտակարգ դրությունից իրավական ռեժիմի սահմանումից հետո ոստիկանության կողմից կազմվել է վարչական խախտման 20742 արձանագրություն: Երեկ ոստիկանության ստորաբաժանումները կազմել են 931 վարչական արձանագրություն, հիմնականում՝քաղաքացիների և վարորդների կողմից դիմակ չկրելու փաստերով»,- տեղեկացրեց ոստիկանապետը:
Անդրադառնալով երեկ Արմավիրի մարզի «Մեյմանդար» շուկայում տեղի ունեցած դեպքին, Արման Սարգսյանն ասաց.
«Արմավիրի մարզի Գայ գյուղի «Մեյմանդար» շուկայում քաղաքացիները չցանկանալով կատարել պարետատան որոշումները, ոստիկանության պահանջները, դիմադրեցին և կատարեցին խուլիգանություն: Ոստիկանությունում հարուցվեց քրեական գործ, որը փոխանցվեց Քննչական կոմիտեին: Ոստիկանության ստորաբաժանումները աշխատանքներ են տարել նաև նշված քաղաքացիների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղությամբ: Այսօր բերման են ենթարկվել երեք տասնյակից ավելի քաղաքացիներ»:
Ոստիկանապետը տեղեկացրեց նաև, որ շարունակվելու է խիստ հսկողության իրականացումն ու նմանօրինակ դեպքերի կրկնության դեպքում՝ կոշտ քայլերի իրականացումը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճակն էլ ավելի է վատանում. արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։«Վատ լուր ունեմ, և այդ վ...