Դավիթ Տոնոյանը Դավիթ Շահնազարյանին հորդորում է «ժամ մը» առաջ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել․ Շուշան Ստեփանյան
Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, АrmNews հեռուստատեսության Օրախնդիր հաղորդման շրջանակներում անդրադառնալով թեմային, թե, իբր, Հայաստանը ներգրավված է զենքի անօրինական վաճառքի մեջ, մեղադրանքներ է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հասցեին։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ի պատասխան այս հայտարարության առնչությամբ լրատվակայքերի հարցերին՝ տեղեկացնում եմ, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հորդորում և քաջալերում է մեղադրանքներ հնչեցրած գործչին անհապաղ, «ժամ մը» առաջ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավասու իրավապահ մարմիններին։
[b72b637c8d9b3a9e27fb401b07ec242b.png]
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճակն էլ ավելի է վատանում. արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։«Վատ լուր ունեմ, և այդ վ...