Մեկ-մեկ սրությո՞ւն է ձեզ պակասում, ադրենալինի պակա՞ս կա․ Համազասպ Դանիելյանը՝ Սերգեյ Բագրատյանին
Ոչ հանձնաժողովի նիստ եք նայել, ոչ էլ լիովին ծանոթացել եք նախագծի բովանդակությանը։ Այս մասին այսօր ԱԺ նիստին ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանին ԱԺ ամբիոնից դիմեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով նրա ելույթին։
«Ես զարմանում եմ՝ մեկ-մեկ սրությո՞ւն է ձեզ պակասում, ադրենալինի պակա՞ս կա։ Խոսեցիք մի բանի մասին, որ մասամբ եք ծանոթացել ու գնացիք, ձեր տեղը նստեցիք։ Միգուցե երկար աշխատելը այսպիսի էֆեկտներ է առաջացնում, բայց հենց երկար աշխատելու համար եկեք հանգիստ աշխատենք»,- նշեց նա։
Դանիելյանի ելույթը պարբերաբար տեղից խոսքով ընդհատում էր Բագրատյանը, ինչը վրդովեցրեց պատգամավորին։
«Կուզե՞ք՝ ես նստեմ, եկեք իմ տեղը խոսեք»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
«Երևան մոլ»-ի և մի շարք տնտեսվարողների գործունեությունը ժամանակավորապես դադարեցվեց
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հունիսի 3-ի որոշմամբ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (...