ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով.
«Ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է:
Բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը և բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը և չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին:
Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն և բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ:
Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ և դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր:
Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլև ձեր կողմից պատրաստած դիմակներ:
Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ձեզ հակահամաճարակային կանոնները պահպանելու համար»: